Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ղեկավարի աթոռի հնարավոր հավակնորդների ցուցակում, Արզուման Հարությունյանից բացի, այժմ երեւացել են նաեւ այլ թեկնածուների անուններ: Խոսքն այսօրվա դրությամբ պաշտպանության նախարարության հատուկ կառույցները գլխավորող անձանց մասին է: Եթե նրանցից մեկը նշանակվի, ապա նրա առաջնահերթ խնդիրը կլինի «շարքերի մաքրումը», մասնավորապես՝ նախկին իշխանությունների դրածոներից: Ասում են նաեւ, թե սրանով Սերժ Սարգսյանը եւս մի էական քայլ կանի՝ ուժային գերատեսչությունների նկատմամբ իր անձնական համատարած վերահսկողությունը հաստատելու ուղղությամբ: