Մոսկվայի հարավ-արեւմուտքում անհայտ անձը առեւանգել է Lexus-Lx-570 մեքենան, որը պատկանում է Հայաստանի դեսպանատանը:

Ինչպես հայտնել են իրավապահ մարմիններից, մեքենան գողացել են նախօրեին՝ Կախովկա փողոցի Պրինց» առեւտրի կենտրոնի կայանտեղիից: Նյութական վնասը կազմել է 2 մլն 900 հազար ռուբլի: Հարուցվել է քրեական գործ՝ «Կողոպուտ» հոդվածով, հաղորդում է RBC-ն: