«Մեծ քսանյակի» առաջնորդները Սեուլում կայացած գագաթաժողովին ընդունել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ նաեւ գագաթաժողովի ամփոփիչ հռչակագիրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ընդունվել են, մասնավորապես, հաստատուն եւ հավասարակշռված աճի ապահովման մասին շրջանակային համաձայնագիրը, Գործողությունների մի քանի տարվա պլանը զարգացման ոլորտում եւ Գործողությունների հակակոռուպցիոն պլանը։  

Գագաթաժողովի մասնակիցները պայմանավորվել են թույլ չտալ տարադրամի փոխարժեքի տատանումներ, ինչպես նաեւ խուսափել տարադրամի դեվալվացիայից։