Հարավային Կորեայի մայրաքաղաքում ընթացող G-20-ի աշխատանքներին մասնակցող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը Սեւուլի CEOX կենտրոնում հանդիպել է ԱՄՆ նախագահի հետ։ Մոտ 30 րոպե տեւողությամբ Էրդողանն ու Օբաման միասին նկարվել են լրագրողների ֆոտոխցիկների առաջ:
Ավելի ուշ Էրդողանը եւս 30 րոպեանոց հանդիպում է անցկացրել է ՌԴ նախագահի հետ, որին վերջում միացել է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին եւ երեքով շարունակել են հանդիպումը:





























