Ամերիկյան Xi3 ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Xi3 Modular Computer անվանմամբ մոդուլային համակարգիչը, հայտնում է Lenta.ru-ն։

Համակարգիչն իրենից խորանարդ է ներկայացնում։ Xi3 համակարգը կազմված է 3 մինի-պլատաներից, ալյումինե պատյանից։ Համակարգիչն ընդունակ է աշխատել 20Վտ-ով։

Համակարգչի փոքր մոդելը 849 դոլար արժեքով ԱՄՆ-ում հանվել է սահմանափակ վաճառքի, հայտնում է Computerworld-ը։ Սարքը լայն վաճառքի կհանվի 2011 թվականի սկզբին։