Ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 16-ին, ժամը 11.20-ին, իր բնակարանից բերման է ենթարկվել 42-ամյա Ռուդիկ Մ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա փետրվարի 16-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի /ՃՏՊ մահվան ելքով/ 3-րդ մասի մեղադրանքով: