Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են մոսկվացու վրա հարձակման մեջ կասկածվող Ադրբեջանի մի քաղաքացու, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Հինգշաբթի երեկոյան «24» սրճարանում 34-ամյա ադրբեջանցին ՏՏ ատրճանակից կրակել է Մոսկվայի 36-ամյա բնակչի ձախ ձեռքի եւ ազդրի վրա։ Կասկածյալը ձերբակալվել է, վիրավորին տեղափոխել են հիվանդանոց»,- հայտնում է գործակալությունը:

Հարուցվել է քրեական գործ։ Հանցագործին մինչեւ 5 տարվա ազատազրկում է սպառնում։