Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ֆիզուլիի շրջանի Հորադիզ քաղաքում մասնակցել է մարզահամալիր բացման արարողությանը։ Ինչպես հայտնում է azerisport.com-ը, Համալիրի մակերեսը 5 հա է։ Ներսում 30 սենյակներից բաղկացած հյուրանոց է, բասկետբոլի խաղահրապարակ, թենիսի կորտ, ինչպես նաեւ 1860 մարդու համար հաշվարկված ֆուտբոլային մարզադաշտ։