Ամերիկացի դերասանուհի Ջեյն Ֆոնդան բուժվել է քաղցկեղից: Այս մասին նա հաղորդել է CBS հեռուստաընկերության Tonight հաղորդման ժամանակ:

Մի քանի շաբաթ առաջ հերթական բժշկական քննության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել էր կրծքի քաղցկեղ: Բժիշկները հեռացրել են այն:

Ներկայումս «Օսկարակիր» դերասանուհին զբաղված է իր նոր ֆիտնեսային ծրագրի DVD-ի գովազդով, որը խանութներում կհայտնվի նոյեմբերի վերջին: