Հյուսիսային Կորեան «իրեն շատ վատ է պահում»։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք (Փհենյանը-խմբ) երկար տարիներ շարունակ ԱՄՆ են խաղում։ Չինաստանը շատ քիչ բան է անում օգնելու համար», - նշել է Թրամփը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Ասիայի երկրներ պաշտոնական շրջագայություն է իրականացնում։ Նա արդեն եղել է Ճապոնիայում եւ ներկա պահին Սեուլում է, որից հետո կմեկնի Պեկին։