Բելառուսում այս տարվա առաջին մահապատժի մասին վճիռն են կայացրել։ Մարտի 17-ին Գոմելի շրջանային դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան մահապատժի է դատապարտել մի տղամարդու, որը Նարովլում սպանել էր երկու կենսաթոշակայինների՝ քույր ու եղբայր, հայտնում է ԲԳԴ․.by-ը։
Տղամարդուն մեղավոր են ճանաչել երկու մարդու կանխամտածված սպանության մեջ, որն իրականացվել է հատուկ դաժանությամբ։Նրան մահապատժի կենթարկեն գնդակահարության միջոցով։
Բացի դրանից նրանից հօգուտ տուժածների գանձվելու է 50 000 ռուբլի՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։
Դատավճիռը դեռ ուժի մեջ չի մտել ու կարող է բողոքարկվել։ Իսկ երբ դատավճիռն ուժի մեջ մտնի, մեղադրյալը իրավունք կունենա ներման մասին միջնորդություն ներկայացնել։
Նարովլի 32-ամյա բնակիչը 2016-ի մարտին սպանել էր իր հարեւաններին՝ 61-ամյա տղամարդու, որի դին գտել են սեփական տան բակում ու նրա 59-ամյա քրոջը, որի դին նկուղում են գտել։ Մարդասպանը հանել էր կնոջ աչքերը։ Տղամարդը պատանեկության տարիներին եւս մեկ սպանության համար էր դատապարտվել։
Բելառուսում նախորդ անգամ մահապատժի են դատապարտել 2016-ի դեկտեմբերի 28-ին։ Ամբաստանյալը 39-ամյա Կիրիլ Կոզաչեկն էր, որը մեղավոր է ճանաչվել իր երեխաների՝ 9-ամյա Կիրայի ու 17-ամյա Վլադի սպանության մեջ։
Մինչդեռ ԵՄ-ն Մինսկի հետ հարաբերությունների բարելավման պայման է համարում Բելառուսում մահապատժի չեղարկումը։ Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել էր, որ պատրաստ է մահապատժի մորատորիում մտցնել, եթե այդ քայլն աջակցի բելառուսների մեծամասնությունը։




























