Վերջին 6 ամիսներին արդյունաբերության ոլորտում գրանցվել է շուրջ 15 տոկոս աճ: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, ասել է Գեղարքունիքի մարզում աշխատանքային այցով գտնվող վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Ոսկերչության ոլորտում գրանցել ենք 340 տոկոս աճ, իսկ խմիչքային արդյունաբերության մեջ՝ 170 տոկոս: Ազգային վիճակագրական ծառայությունը առաջիկայում կներկայացնի ամբողջական թվերը, այն ինչ ես ներկայացրի՝ նախնական են»,-ասաց Կարեն Կարապետյանը:
Նշենք, որ Կարեն Կարապետյանն այսօր Գեղաքունիքի մարզում է, ժամը 18:00-ին՝ ոչ աշխատանքային ժամին, սպասվում է հանդիպում Գավառ քաղաքի ընտրողների հետ:



























