Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը  բաժանվել է երկու հատվածի՝ ներքին հետախուզություն եւ արտաքին հետախուզություն։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝  հիշյալ գաղտնի որոշումը հավանության է արժանացել կառավարության կողմից։  MIT-ի ամենաուժեղ կողմը կազմող հետախուզության պետի տեղակալների թիվը 3-ից դարձել է 4։   Ներքին հարցերով պատասխանատուն կլինի Անվտանգության հետախուզության վարչությունը եւ հակահետախոզության վարչությունը, իսկ արտաքին հետախոզությունում՝ Ռազմավարական հետախուզության վարչությունը եւ Բաց ռեսուրսների վարչությունը։

MIT-ի արտաքին հետախուզությունը վերջին շրջանում մեծ կարեւորություն է ստացել եւ մեկ տարվա մեջ նոր աշխատակիցներ են ընդունվել՝ արաբերեն, սերբերեն, հայերեն, վրացերեն, եբրայերեն, հունարեն, ռուսերեն լեզուների իմացությամբ։ Ինչեպս նաեւ MIT-ի որոշ աշխատակիցներ տվյալ լեզուներով համապատասխան կրթություն են ստացել։