Իտալիայի պաշտպանության ոլորտի հսկա ձեռնարկություններից Finmeccanica-ը Անկարայում ներկայացչություն է բացել, որին մասնակցել է նաեւ Իտալիայի պաշտպանության նախարարության գլխավոր խորհդական Գուիդո Կռոսսետոն։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Գուիդո Կռոսսետոն անհրաժեշտ է համարել 30-40 տարվա ռազմավարական տեսլականով առաջ տանել թուրք-իտալական պաշտպանության ոլորտի համագործակցությունը։ «Առաջիկայում Թուրքիայի հետ համատեղ ինքնաթիռներ էլ ենք արտադրելու»,-նշել է Կռոսսետոն։
Finmeccanica-ի գլխավոր տնօրեն Ջիորջիո Զապպան իր հերթին հիշեցրել է, թե վերջին 4 տարում իրենք 3 մլդ դոլարի տենդեր են շահել Թուրքիայից եւ հավելել. «Մենք առաջիկայում էլ կմասնակցենք Թուրքիայի հայտարարած 5 մլդ դոլարի պաշտպանական ոլորտի տեխնիկայի գնման մրցույթին։ Մենք հավատում ենք, որ Թուրքիան կդառնա ԵՄ-ի անդամ»,-նշել է Զապպան՝ընդծելով, որ իրենց ցանկությունն է, որ Անկարան եւս մասնակից դառնա նոր սերնդի ռազմական ինքնաթիռների նախագիծ հանդիսացող Eurofighter կոնսորցիումին։





























