Չարժե լուրջ ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի սպառնալիքները, քանի որ յուրաքանչյուրը խոսում եւ մտածում է իր մտավոր կարողությունների չափով։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ղեկավարի հերթական ռազմաշունչ սպառնալիքները։

Բոստանջյանն ընդգծեց, որ Ալիեւն ընթանում է սխալ ուղղությամբ, եթե հույս ունի, որ նմանօրինակ պարզունակ գործողություններով կամ հայտարարություններով բանակցությունները կարելի է ընդհատել։ 

Նշենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես էր եկել հերթական ռազմաշունչ սպառնալիքներով ՝ հայտարարելով, որ եթե «հայկական կողմը շարունակի տորպեդահարել բանակցությունները», ապա Բաքուն կդիմի այլ մեթոդների եւ «կվերադարձնի իր հողերը»։ Նա նաեւ հայտարարել էր, որ Ադրբեջանն արել է ամեն բան, որպեսզի աշխարհից մեկուսացնի Հայաստանին, եւ որ Հայաստանը աշխարհագրական փակուղի է։