Եվրամիությունում բնակվող թուրքերը պատասխանատվություն չեն կրում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականության համար: Այս մասին Bild տաբլոյիդի հետ հարցազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը: 

«Մեծ տարբերություն կա թուրք ժողովրդի եւ թուրքական կառավարության միջեւ: Բոլոր թուրքերը փոքրիկ Էրդողաններ չեն», —ասել է Յունկերը: Նրա խոսքով` ԵՄ-ում բնակվող թուրքերը լավ ինտեգրված են եւ բարգավաճման մեջ իրենց ներդրումն ունեն:

Յունկերը նաեւ նշել է, որ իրեն չի անհանգստացնում ներգաղթյալների վերաբերյալ համաձայնագիրը խզելու սպառնալիքը, ինչով սպառնացել է Էրդողանը, եթե ԵՄ-ն Թուրքիայի քաղաքացիներին առանց վիզայի ռեժիմ չտրամադրի:

«Թուրքիայի շահերից չի բխում, որ թուրքական ափերի մոտ մաքսանենգների ու հանցագործների ձեռքերում հայտնվեն ազդեցության լծակները », — ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը: