Մեկնաբանելով Մագնուս Կարլսենի որոշումը` հրաժարվել հավակնորդների մցաշարի մասնակցությունից` Եվրոպական շախմատային միության նախագահ, բուլղարացի Սիլվիո Դանաիոլվը Chessdom-ին տված հարցազրույցում զարմանք ու ափսոսանք է հայտնել եւ նշել է, որ գործող կանոններով Կարլսենին փոխարինելու իրավունք ոչ ոք չունի: 3.3.3 հոդվածում նշված է, որ 2010թ. մայիսի 10-ից հետո հրաժարված ոչ մի հավակնորդ չի կարող փոխարինվել, իսկ նրա մրցակիցն առաջին ռաունդի արգելքն անցնում է առանց պայքարի: Դա նշանակում է, որ Կարլսենի հրաժարվելուց հետո Թեյմուր Ռաջաբովը պետք է անցներ երկրորդ փուլ: Առաջին վիճակահանությամբ Կարլսենի մրցակիցը հենց Ռաջաբովն էր: Սակայն ՖԻԴԵ-ն որոշեց Կարլսենի փոխարեն հավակնորդների մրցաշարում ընդգրկել Ալեքսանդր Գրիշչուկին: Վերջում Դանաիլովը նշել է, որ ՖԻԴԵ-ն իրենից լավ գիտի կանոնները, հաղորդում է Chess-news-ը: