Թուրքիայի Էրզրում քաղաքում կազմակերպված թուրքական ժողովրդական երգերի համերգին 20 րոպե ուշ եկած Էրզրումի նահանգապետն արժանացել է հանդիսատեսի բողոք-սուլոցին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ համերգի կազմակերպիչներից Բեքիր Քորքմազը ներողություն է խնդրել նահանգապետից սուլոցների համար։
«Մեր համերգն սկսվել է 19։00-ին, սակայն մենք նախատեսել էինք հեռուստատեսությամբ ուղիղ եթեր ներկայացնել 19։30-ից սկսած եւ նահանգապետին էլ հրավիրել էինք 19։30-ին։ Որոշներն իրենց անդաստիարակությունը ցույց տվեցին՝ սուլելով նահանգապետին եւ իր տիկնոջը:
Էրզրումցիների անունից ներողություն ենք խնդրում պարոն նահանգապետից»,-նշել է Քորքմազը։





























