Ուկրաինայի հետ հարաբերությունները կարեւոր դեր են խաղում Ռուսաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РБК-ն:

«Անխոս, Ուկրաինան շատ կարեւոր է մեզ համար, այն կարեւոր է մեզ համար միջազգային հարաբերությունների եւ տնտեսական տեսանկյունից, այն կարեւոր է նաեւ մարդասիրական տեսանկյունից` գիտեք` եւ խառնամուսնական ընտանիքները, եւ արյունակցական կապերը եւ այլն եւ այլն : Դա դժվար է գերագնահատել, դա կարեւոր է մինչ օրս` չնայած այն իրադրությանը, որում հայտնվել ենք մենք եւ Ուկրաինան: Արագ անցնել այդ ցավի միջով չի ստացվի: Չնայած, ինչպես դուք հավանաբար տեսնում եք եւ ինչպես դուք գիտեք` Ռուսաստանում ուկրաինացիների նկատմամբ ոչ մի նախապաշարմունք չի եղել եւ չկա, եւ ես հույս ունեմ, որ չի լինի», — հայտարարել է Պեսկովը:

Նրա խոսքով` երկու երկրների միջեւ հարաբերությունների վերականգնման պայմաններից են «հուզական լարվածության» ու  «գաղափարական թմրածության» նվազումը Ուկրաինայի տարբեր շրջաններում: