Այսօր` նոյեմբերի 12-ին ավարտվել է Տավուշի մարզի Սեւքար գյուղի մանկապարտեզի վերանորոգումը` հնարավորություն ընձեռելով համայնքի 100 մանուկներին ստանալու անհրաժեշտ նախադպրոցական կրթություն:

Ծրագիրն իրականացվել է Քոփերաթիվ հաուզինգ ֆաունդեյշն ինթերնեյշնլի (CHF) եւ «Շեն» ԲՀԿ-ի  կողմից` ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Փոքրածավալ ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի (ՓԵՎԾ) շրջանակներում:

Միջոցառմանը մասնակցել են Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ԱՄՆՄԶԳ/Հայաստանի առաքելության տնտեսական զարգացման գրասենյակի տնօրեն Կոնան Փեյսընը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան, Սեւքարի գյուղապետ Վլադիմիր Մարգարյանը, ԱՄՆՄԶԳ/Հայաստանի առաքելության, Սի Էյջ Էֆ/ Հայաստանի, Շեն ԲՀԿ-ի, Ուորլդ Վիժն/Հայաստանի ներկայացուցիչներն, ինչպես նաեւ գյուղի համայնքը:

Այս ծրագիրը մեկն է  Տավուշի մարզում իրականացվող 11 ծրագրերից, ինչպես նաեւ գազա- եւ ջրամատակարման համակարգերի, սպորտդահլիճների, մանկապարտեզների վերանորոգման առաջնահերթ 48 այլ ծրագրերի շարքում, որոնք այս տարի  ԱՄՆ ՄԶԳ- ն իրականացնելու է  Հայաստանում իր գործընկերներ CHF-ի եւ «Շեն» ԲՀԿ-ի հետ միասին: «Տավուշում մենք նաեւ վերականգնում ենք ջրամատակարաման համակարգեր Կիրանցում, վերին Կարմիրաղբյուրում, Չինարիում, Չորաթանում եւ Արծվաբերդում, ինչպես նաեւ վերակառուցում ենք բերդավանի արտաքին լուսավորության համակարգը»,- նշել է Փեյսընը բացման արարողության ժամանակ:

Որպես ամերիկյան կառավարության կողմից ընթացիկ այլ ներդրումների մի մաս, ՀՄԸ Հայաստանը Սեւքարում վերականգնում է երրորդ կարգի ջրանցք, ունի ֆերմերների համար ցուցադրական ծրագիր, որի շրջանակներում 90 ֆերմերներ անցել են դասընթաց բարելավված ոռոգման օտագործման  եւ ֆերմերային տնտեսավարման թեմաներով;. Տավուշի մարզում ՀՄԸ Հայաստանը վերականգնում է երրորդ կարգի ջրանցքներ յոթ համայնքներում, 2 պոմպակայան Աչաջրում եւ մեկը` Նոյեմբերյանում: