Առնվազն երեք զինծառայող եւ 11 գրոհային է զոհվել՝ Աֆղանստանի հարավում գտնվող Ուրուզգան նահանգի Տարինկոտ քաղաքի արվարձանում, հաղորդում է «Սինխուա»-ն։

«Կիրակի երեկոյան մի քանի զինված գրոհայիններ հարձակվել են Տարինկոտ քաղաքում գտնվող ռազմաբազայի վրա, որի հետեւանքով երեք զինծառայող ու 11 գրոհային է զոհվել», - ասել է նահագային վարչակազմի ներկայացուցիչը։

«Բախումին մասնակից գրոհայինները «Թալիբան» ծյրահեղական շարժման անդամներ են»,-հավելել է նա։