Թուրքիայում ամեն ժողովուրդ պետք է համառ լինի, այլապես չի կարողանա գոյատեւել: Այս մասին նոյեմբերի 12-ին թուրքական խորհրդարանում 2011 թվականի բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: «Ժողովուրդները, որոնք ապրում են այս տարածաշրջանում, պետք է համառ լինեն, այլապես կհայտնվեն ոչնչացման սպառնալիքի տակ»,- ասել է նա:
Նրա խոսքով, Թուրքիան համառ նպատակներ է դնում նաեւ իր արտաքին քաղաքականության մեջ, միաժամանակ այդ ասպարեզում աշխատելով իրատեսական մնալ: Դավութօղլուն ընդգծել է, որ նոր զարգացումների համար տարածաշրջանը կարիք ունի ուժեղ խաղացողի եւ դա դառնալու է Թուրքիան
Մեկնաբանելով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Թուրքիայից ստացված 550 հայցերի փաստը, Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ այդ հայցերը հարուցվել են ոչ թե Թուրքիայի կառավարության կամ ԱԳՆ-ի անփութության հետեւանք է, այլ կապ ունի Թուրքիայի դատական համակարգի գործունակության հետ: «Մեր դատական համակարգը պետք է ամբողջությամբ բարեփոխվի»,- ընդգծել է Դավութօղլուն:





























