Թուրքական CNNturk հեռուստաընկերության «Այս գիշեր Սաբա Թումերի հետ» հաղորդաշարին մասնակցող թուրք հայտնի երգիչ Իբրահիմ Թաթլիսեսը զարմացրել է թե հաղորդավարուհուն, թե հեռուստադիտողներին։
Թուրք երգիչը առանց քաշվելու ուղիղ եթերում պատմել է, թե ինչպես է իրեն 16 տարեկան հասակում թլպատել վարսավիրը։ Այս անկեղծ խոստովանությանը բավականին զարմացրել է հաղորդավարուհուն, ով մի պահ սառել էր ուղիղ եթերում։


























