Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Թաիլանդ այցելությունից հետո, որտեղ ներկայում զինվորական կառավարությունն է իշխանության գլուխ կանգնած, Մանիլայում լրագրողների առջեւ ելույթում քաղաքացիներին զգուշացրել է, որ մտածում է ռազմական դրություն սահմանելու եւ «թմրանյութերի տարածման դեմ պատերազմի» պատճառով ՏԻՄ ընտրությունները հետաձգելու մասին: Այս մասին ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Straits Times-ը:
«Եթե ես ռազմական դրություն սահմանեմ, կկարողանամ լուծել բոլոր խնդիրները, ոչ միայն թմրավաճառներինը»,- ասել է Ֆիլիպինների նախագահը:
Դուտերտեն նաեւ հայտարարել է, որ երկրում ռազմական դրություն սահմանելու դեպքում կցանկանար ռազմական դատարան հիմնել՝ երկրի հարավի իսլամական զինյալների գործերը քննելու համար:
Իշխանության գալուց հետո առաջին մի քանի շաբաթների ընթացքում Դուտերտեն հաճախ էր խոսում ռազմական դրություն սահմանելու ցանկության մասին, սակայն վերջին շրջանում իր ելույթներում նա այդ մասին չէր հիշատակում:




























