Ճապոնիայի Չիբա պրեֆեկտուրայում «Դուջուան» թայֆունի պատճառած ջրհեղեղի հետևանքով ձկնաբուծարաններից մեկի ջրածածկ լինելու պատճառով քշել-տարվել են վաճառքի համար նախատեսված շուրջ 100 հազար դեկորատիվ կոյի ձկները։ Այս մասին սեպտեմբերի 28-ին հայտնել է Kyodo գործակալությունը։
«Նարիտա քաղաքում գտնվող ձկնաբուծարանի տերը հասցված վնասի իրական չափերը պարզել է միայն նախորդ երեքշաբթի, երբ վերադարձել է արտերկրյա ուղևորությունից։ <...> Մինչև կիրակի օրը նախատեսված վաճառքի մեկնարկը նրա տնտեսությունում պատրաստ էր շուրջ 100 հազար կոյ։ Ֆերմայի ջրածածկվելուց հետո ջրի հոսանքը քշել-տարել է գրեթե բոլոր ձկներին․ փրկվել է ընդամենը 200–300-ը»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ ջուրը հեղեղել է պրեֆեկտուրայի հյուսիսային հատվածի գյուղատնտեսական հողատարածքները, բրնձի արտերն ու ձկնաբուծական այլ տնտեսությունները, այդ թվում՝ օձաձկան բուծարանները: Բացի այդ, Կիմիցու քաղաքում գետի հեղեղման հետևանքով վնասվել է ելակի տնտեսության սածիլների մինչև 20%-ը։





























