Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող 6 հայ ռազմագերիներին:
Այդ մասին ադրբեջանական «1news.az»-ին հայտնել են ԿԽՄԿ-ից:
Ադրբեջանական գործակալության փոխանցմամբ՝ Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են Օհան Հարությունյանի` ծնված 1991թ., եւ նրա տարեկից Գեւորգ Թովմասյանի հետ, որոնք գերեվարվել են այս տարվա մայիսի 31-ին: ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են նաեւ ժամկետային զինծառայող Կարեն Հարությունյանի, Հրանտ Մարկոսյանի, Ալիկ Թեւոսյանի եւ Արթուր Սարգսյանի հետ:
Ռազմագերիները ԿԽՄԿ ներկայացուցիչների միջոցով տեղեկություններ են փոխանցել հայրենիք:



















