ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնատարները ժամանել են Թուրքիա՝ թուրք պաշտոնյաների հետ քննարկելու հայ-թուրքական մերձեցումն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

Թուրքական NTV հեռուստաալիքի տեղեկություններով՝ Թուրքիայում է գտնվում ամերիկյան Պետքարտուղարության պատվիրակությունը, որը ղեկավարում են պետքարտուղարի քաղաքական հարցերով օգնական Ուիլյամ Բեռնսը եւ ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Թինա Կայդանովը:

Քննարկվող հարցերի շարքում են հայ-թուրքական մերձեցումն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: Թուրքիան համառորեն ցանկանում է ԱՄՆ-ից ջանքեր կորզել հակամարտության լուծման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ NEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը եւս մեկնելու է Թուրքիա: