Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը հրապարակել է նախարարների կաբինետի նոր կազմը: Ֆինանսների նախարարի պաշտոնը պահպանել է Կրիստին Լագարդը: Իր պաշտոնին է մնացել նաեւ բյուջետային հարցերով նախարար Ֆրանսուա Բարուանը:
Անվտանգության նախարար է նշանակվելու նախկին վարչապետ Ալեն Ժյուպեն, իսկ արտգործնախարարի պաշտոնը բաժին կհասնի Միշել Ալլիոտ-Մարիին: ՆԳՆ-ն նախկինի պես ղեկավարելու է Բրիս Օրտեֆեն, գրում է RBC-ն:
Նշենք, որ նախօրեին Ֆիյոնի կառավարությունը ողջ կազմով հրաժարական էր ներկայացրել: Սարկոզին վարչապետի պաշտոնում կրկին նշանակել էր Ֆրանսուա Ֆիյոնին:





























