Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատը հուլիսի 3-ին միաձայն ընդունել է օրինագիծ, որով Հարավային Կուրիլյան կղզիները համարվում են Ճապոնիայի «բուն պատմական տարածքներ»։ Անցած ամիս օրինագծին կողմ քվեարկեց նաեւ Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը։ Այդ կերպ Հարավային Կուրիլների հետ կիրառվող «պատմական տարածք» տերմինը առաջին անգամ մտցվեց Ճապոնիայի օրենսդրություն։

Ճապոնիայի խորհրդարանականների սույն որոշմանը Ռուսաստանը կտրուկ է արձագանքել։ Մասնավորապես Ռուսաստանի Պետդուման ընդունել է առանձին հայտարարություն, որով ասվում է, թե Ճապոնիայի խորհրդարանը հաստատեց որ Տոկիոն մերժում է ամեն տեսակի փոխզիջումները, այդ կերպ զրկելով սեփական իշխանությանը Մոսկվայի հետ երկխոսությունում մանեւրելու հնարավորությունից։

Սակայն ճապոնական կառավարությունը հասկացրել է, որ խորհրդարանի որոշումը իրավական ուժ չունի, իսկ «պատմական տարածքներ» տերմինը տեղացի քաղաքական գործիչները միշտ էլ կիրառել են Հարավ-Կուրիլյան կղզիների համար ։

Դեռ հունիսի 11-ին Ռուսաստանի դաշնության արտգործնախարարության ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի որոշումը անվանել է ցավալի. և խոստացել, որ մոտ ժամանակներս ռուսական դիվանագիտական գերատեսչությունը հանդես կգա համապատասխան արձագանքով։ Հունիսի 1-ին Ռուսաստանի ԱԳՆ-ը կրկին քննարկեց նախագծի բովանդակությունը։

«Ճապոնիայի նման որոշումը բացասականորեն կանդրադառնա Մոսկվայի եւ Տոկիոյի միջև ընթացող բանակցությունների վրա։ Վտանգի տակ են մեր երկու երկրների միջև կնքված պայմանագրերը։ Կուրիլյան կղզիները օրենքով պատկանում են Ռուսաստանին»,- պարզաբանում է « Ռուսական լրատվական ծառայությունը»։

Հիշեցնենք, որ Տոկիոյում ընդունված որոշման համաձայն՝ ճապոնիայի «պատմական տարածքներ» են համարվել Շիկոտանը, Քունաշիրը, Իտուրուպը և Հարավ-Կուրիյան կղզիախումբը։