Շվեդիայի գլխավոր ընդդիմադիր «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցության նախագահ Մոնա Սահլին սեպտեմբերի 19-ի խորհրդարանական ընտրություններում բավարար հաջողություն գրանցել չկարողանալու համար հրաժարական է տվել։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Մոնա Սահլին հրաժարական է տվել կուսակիցների պահանջով, ովքեր նրան են մեղավոր համարել ընտրություններին լավ չպատրաստվելու համար։ Հայտնի է դարձել, որ մարտին «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցության նոր նախագահի արտահերթ ընտրություններին Մոնա Սահլին չի առաջադրելու իր թեկնածությունը։
«Սոցիալ-դեմոկրատական» կուսակցության առաջին կին նախագահ Մոնա Սահլին մեծ ջանքեր է գործադրել 2010-ի մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության նախագծի անցկացման համար։




























