Հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, գերազանց հանդես գալով շախմատի Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում, նվաճել է վճռական մրցամարտում Արտյոմ Տիմոֆեեւի հետ պայքարելու իրավունք: Կիսաեզրափակիչում Անդրիասյանը 1,5:0,5 հաշվով պարտության է մատնել Վլադիմիր Պոտկինին:
Այսօր, նոյեմբերի 15-ին Բելգորոդում տեղի կունենա եզրափակիչի առաջին պարտիան: Երկու դասական պարտիայից հետո հավասար հաշվի դեպքում կանցկացվեն արագ շախմատի պարտիաներ:





























