Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով Աշոտ Ահարոնյանը նշանակվել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ հիշյալ վարչության նախկին պետը, Սայաթ Շիրինյանը նոյեմբերի 5-ին Ալիկ Սարգսյանի հրամանով ազատվել էր աշխատանքից եւ անցել կադրերի տրամադրության տակ:

Հարցին, թե ո՞րն էր իրեն ազատելու պատճառը, Սայադ Շիրինյանը պատասխանել էր, թե որեւէ պատճառաբանության մասին տեղյակ չէ եւ մեկնաբանություներ անել չի կարող: Նրա հրաժարականը մամուլը կապեց բնապահպան Մարիամ Սուխուդյանի դեմ հարուցված քրեական գործի կապակցությամբ նրա որոշ հայտարարությունների հետ:

Հիշեցնենք, որ Սայաթ Շիրինյանը ոստիկանության գնդապետ է եւ 2003 թվականից զբաղեցնում էր այդ պաշտոնը: