Անցած 7 օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում նկատելիորեն նվազել են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:

ԼՂՀ պաշտպանության բանակից NEWS.am-ին հայտնում են, որ «АК», «СВД» եւ «ПК» հրաձգային զենքերից հիմնականում մենահատ կրակոցներ են արձակվել առաջնային գծի հարավարեւելյան, արեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքերի վրա:

Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նկատելի նվազումն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր վերջերս Ադրբեջանում անցկացված հերթապահական ընտրություններում հարեւան երկրի ռազմական ղեկավարության խիստ զբաղվածությամբ: