Հայաստանի ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երեկ՝ նոյեմբերի 14-ին մեկնել է Վարշավա՝ Լեհաստանի Հանրապետության ներքին գործերի եւ վարչակազմի նախարար Եժի Միլլերի հրավերով:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում ՀՀ ոստիկանության պետը հանդիպումներ կունենա Լեհաստանի ներքին գործերի եւ վարչակազմի նախարար Եժի Միլլերի եւ Լեհաստանի ոստիկանության գլխավոր հրամանատար, գեներալ Անդժեյ Մատեյուկի հետ:
Այցի շրջանակներում Ալիկ Սարգսյանի եւ գեներալ Անդժեյ Մատեյուկի կողմից կստորագրվի համագործակցության մասին հռչակագիր:





























