Ֆորմուլա-1-ի աշխարհի առաջնության վերջին փուլում հրաշքով ծանր հետեւանքներից է փրկվել աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը: Մերսեդեսի արշավորդ Նիկո Ռոսբերգը շրջել է Շումախերի բոլիդը եւ նրան է բախվել Վիտանտոնիո Լյուիցիի Ֆորս Ինդիայի բոլիդը: Մի քանի սանտիմետրը փրկել է Շումախերին գլխի հարվածից: Ամեն ինչ բարեհաջող է ավարտվել: Ոչ մեկի առողջությանը վնաս չի պատճառվել:





























