«ՏԵՖԻ-2010» մրցանակը ռուսական հեռուստատեսության զարգացման գործում ունեցած ավանդի համար նոյեմբերի 17-ին հատկացվելու է Մանանա Ասլամազյանին, ում անունը «Ռուսական հեռուստատեսային Ակադեմիան» սխալմամբ չէր նշել մրցանակաբաշխության ժամանակ:
Մրցանակն Ասլամազյանին կհանձնի ՌՀԱ-ի նախագահ Միխայիլ Շվիդկոյը:
Մրցանակաբաշխությունը կայացել էր սեպտեմբերի 25-ին՝ Սանկտ-Պետերբուրգում: Ասլամազյանի անունը, ով հատուկ մրցանակի էր արժանացել, սխալմամբ չէին հնչեցրել մրցանակաբաշխության ժամանակ: Միջադեպը մեծ արձագանք էր գտել: Ավելի ուշ ՌՀԱ-ի ղեկավարությունը թյուրիմացություն էր անվանել միջադեպը:
Ասլամազյանը ակադեմիայի անդամ է 2001-ից:





























