HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ աշխատակիցները 2010թ. նոյեմբերի 14-ին Աջափնյակ թաղամասում տնկել են 500 ծառ իրենց ընտանիքի անդամների եւ «Հայաստան Ծառատունկ Ծրագրի» մասնագետների մասնակցությամբ:

2009-ին, HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ն, իր «Կանաչ Բանկ» ակցիայի շրջանակներում, պարտավորվել էր երկու տարվա ընթացքում 1000 ծառ տնկել Երեւանում, նպատակ ունենալով հաճախորդներին եւ հանրությանը ներգրավել շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված գործընթացներին:

Բացի այդ, Բանկն իր հաճախորդներին խրախուսում է նաեւ անցում կատարել տրադիցիոն թղթային քաղվածքներից էլեկտրոնային քաղվածքների եւ օգտվել ոչ-թղթային, «կանաչ» բանկային ծառայություններից` դրանով նույնպես նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը: Ներկայումս հաճախորդների 40 տոկոսից ավելին, իսկ բանկի աշխատակիցների 100 տոկոսը նախընտրում են օգտվել ոչ-թղթային, «կանաչ» բանկային ծառայություններից: