Նոյեմբերի 12-ին`ժամը 12.30-ին, սննդային թունավորումով Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի 7-րդ շենքի թիվ 16 բնակարանի բնակիչ`74-ամյա Ռիմա Համբարյանը:
Տուժածի վիճակը գնահատվել է բավարար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 14-ին`ժամը 18.00-ին, տեղեկատվություն է ստացվել,որ դեղորայքային թունավորումով Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Մաստարա գյուղի բնակիչ`3 տարեկան Հրանուշ Գալստյանը:
Հ.Գալստյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար:





























