Նոյեմբերի 12-ին ժամը 18.43-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Իջեւան-Երեւան ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրով ընթացող ավտոմեքենայում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.07-ին, մարվել`19:22-ին:
Ամբողջությամբ այրվել է Ռ. Կյուրեղյանին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի 04 ՕՏ 379 պետհամարանիշի ավտոմեքենան:





























