Նոյեմբերի 12-ին`ժամը 09.04-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Մեծավան գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի գրադարանում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.26-ին, մարվել`09.56-ին:

Այրվել է գրադարանի հատակը` 2 քմ մակերեսով եւ մոտ 1000 գիրք: