Ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է NEWS.am-ի տեղեկությունը, ըստ որի նոյեմբերի 14-ին Դավիթ Անհաղթի փողոցում վթարի ենթարկված Nissan Maxima-ն պատկանում է ԱԱԾ-ին: «Այդ մեքենան սպասարկում է Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին»,-NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը:

Նշենք, որ նոյեմբերի 14-ին Դավիթ Անհաղթի փողոցում իրար են բախվել Nissan Maxima եւ Audi մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով երկու քաղաքացիների տեղափոխել են հիվանդանոց՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: Nissan Maxima մակնիշի մեքենայի համարանիշը եղել է 022 SS 02,  իսկ Audi-ն եղել է 11 SO 413 պետհամարանիշներով: Վթարի պահին մեքենայի ղեկին եղել է 38-ամյա Կարեն Ջանիբեկի Գրիգորյանը, որին դեպքի վայր ժամանած ընկերները տեղափոխել են հիվանդանոց եւ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել: Audi-ի ղեկին եղել է 27-ամյա Վարդան Բարսեղյանը: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի