Ադոլֆ Հիտլերի նկարներն այսօր աճուրդի են հանվելու: Սկանդալայինն այն է, որ նկարների աճուրդը կայանալու է Նյուրնբերգ քաղաքում:

Վաճառվելու են գերմանացի դիկտատորի՝ դեռ առաջին համաշխարհային պատերազմից առաջ ջրաներկով արած երեք նկարները: Վաճառվելու են 1910թ. թվագրված «Կործանված ջրաղացը» եւ «Կամրջակով տունը գետի մոտ» նկարները, որոնք երկար ժամանակ պահվում էին ավստրիացի մի երաժշտի տանը:

Վաառվելու է նաեւ 1911թ. թվագրված «Վախաուի սպիտակ եկեղեցին» նկարը, որը գնվել է լեհաբնակ մի հրեուհուց, որի նախնիները բնակվել են Ավստրիայում եւ նկարների հավաքածու կազմել:

Յուրաքանչյուր նկարի մեկնարկային գինը 3,5 հազար եվրո է: Վաճառքից ստացված գումարները աճուրդի կազմակերպիչները նվիրաբերելու են բարեգործական նպատակներով: