Լեհաստանի նախագահ Անժեյ Դուդան կարծում է, որ Լուցկում Լեհաստանի գլխավոր հյուպատոսարանի գնդակոծման դեպքը վճռական միջամտություն է պահանջում, հաղորդում է Onet.pl պորտալը։
Նրա կարծիքով՝ հյուպատոսարանի վրա հարձակումից հետո պետք է բարձրացվի լեհական դիվանագիտական հաստատությունների անվտանգության հարցը։
«Ուկրաինայում Լեհաստանի հյուպատոսարանի վրա հարձակումը ոչ միայն պետական հարց է, այլ նաեւ մեր դիվանագիտական հաստատությունների եւ այս տարածքում մեր հայրենակիցների անվտանգության հարցն է, որտեղ լեհերն ապրել են դարեր շարունակ եւ լեհ ընտանիքների մի մասը մինչ օրս այնտեղ է ապրում», – հայտարարել է Դուդան։




























