Նյու Դելիի խիտ կառուցապատված արեւլյան թաղամասերից մեկում հինգ հարկանի շենքի փլուզման հետեւանքով 32 մարդ զոհվել է, բազմաթիվ մարդիկ փլատակների տակ են:
Հնդկաստանի մայրաքաղաքի ոստիկանապետի խոսքով, առնվազն 60 մարդ տուժել է: Փրկարար եւ հրժեջ ծառայության մեքենաները դեպքի վայր չեն կարողանում հասնել Լալիտա Փարք թաղամասի նեղ փողոցների պատճառով, գրում է Ռոսբալթը:




























