Բեյսբոլի գլխավոր լիգայի (MLB) խաղերի շրջանակում «Սան Դիեգո»-«Կոլորադո» հանդիպումը ընդհատվել է մեղուների պարսի անսպասելի հարձակման պատճառով: Տեղի ունեցածի հոլովակը հրապարակվել է MLB World պորտալի YouTube-ի ալիքում, հայտնում է Lenta.ru-ն:
Խաղի մասնակիցները սկզբում մեղուներին անտեսել են, այնուհետեւ խաղացողներից Թրեյ Ուինգենթերը, Լուիս Տորեսը, Դենիել Կաստրոն եւ դատավորը խոտին են պառկել: Բեյսբոլիստներից ոչ մեկը չի վնասվել, եւ խաղը վերսկսվել է: Հանդիպման մեկնաբանը հայտարարել է, որ նախկինում նման երեւույթի չի հանդիպել:




























