Բուլղարիայում Հայաստանի տարվա միջոցառումների շրջանակում, հայկական դեսպանության նախաձեռնությամբ բուլղարերեն է հրատարակվել «Սասունցի Դավիթ» էպոսը:
NEWS.am-ին Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունում հայտնեցին, որ Բուլղարիայում ՀՀ դեսպանության և «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի ջանքերով Հրանտ Մաթևոսյանի 75-ամյա հոբելյանի և Բուլղարիայում Հայաստանի տարվա կապակցությամբ հրատարակվել է նաեւ Հրանտ Մաթևոսյանի վիպակների «Աստված, էս ինչ սիրուն աշխարհ է» ժողովածուն: Լույս է տեսել նաեւ Վահագն Կրբեկյանի «Հայերի մասնակցությունը 1877-1878թթ. Ռուս-թուրքական պատերազմին»:





























