ՀՀ իշխանական կուլիսներում շարունակվում է քննարկվել ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտոնանկության հարցը, որն, ըստ իրազեկ աղբյուրների, ձգձգվում է տեխնիկական՝ խնդրի լուծման առանց ցնցումների ձեւ գտնելու պատճառներով: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: ՊԵԿ-ը Խաչատրյանից վերցնելու հարցի լուծման հնարավոր տարբերակներից մեկը համարվում է նրան ԼՂՀ-ում որեւէ պաշտոնի տեղափոխելու տարբերակը: Իսկ թե կոնկրետ ինչ պաշտոնի մասին է խոսքը՝ առայժմ հայտնի չէ: Սակայն ՊԵԿ նախագահի՝ ԼՂՀ տեղափոխվելու տարբերակի հետ է կապվում Գագիկ Խաչատրյանի՝ անցած շաբաթ Ստեփանակերտ այցելելու փաստը: Ըստ իրազեկ աղբյուրների, եթե այս տարբերակը հաջողվի, ապա տարեվերջին Խաչատրյանը մեծ շուքով «կաքսորվի» ԼՂՀ: