Կազանում Դատապարտյալների հիվանդանոցում  մահացել է քրեական հեղինակություն Մամեդ Բաշիրյանը, ով հայտնի է որպես «օրենքով գող» «Մամեդ Թբիլիսկի»: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» նոյեմբերի 15-ին հայտնել են Թաթարստանի իրավապահ մարմիններից:

Բաշիրյանը դատապարտվել էր Սոչիի կենտրոնական դատարանի կողմից` «առանձնապես խոշոր մասշտաբներով թմրանյութերի ձեռքբերում եւ պահում»: Նա բանտում էր այս տարվա մայիսի 29-ից, իսկ հոկտեմբերի 17-ից Սոչիից տեղափոխվել է Կազան:

«Բժշկական փորձաքննության համաձայն, Բաշիրյանի մահացել է առողջության հետ խնդիրներ ունենալու պատճառով, մասնավորապես, սրտի նոպայից: Մարմինն արդեն հանձնվել է հարազատներին»,- ասել է իրավապահների աղբյուրը:

Բաշիրյանը մի շարք հիվանդություններով էր տառապում եւ Կազան տեղափոխվելիս արդեն լավ վիճակում չէր:

«Նոյեմբերի 12-ին բժիշկների խորհրդով Բաշիրյանին ծանր վիճակում  տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց, որտեղ հաջորդ օրը սրտի նոպայից մահացել է»,- նշել է աղբյուրը: