«Առավոտ»-ի տեղեկություններով, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին երեկ «Կոշ» ՔԿՀ ղեկավարությունը տեղափոխել է առանձին խուց: Հիշեցնենք, որ մինչեւ երեկ նա պահվում էր մի խցում, որտեղ բացի Փաշինյանից՝ եւս 18 կալանավորներ կային: Թե Փաշինյանն ի՞նչ պատճառաբանությամբ է տեղափոխվել այլ խուց եւ արդյոք դա յուրատեսակ պատի՞ժ է, թե՞ նրա «անվտանգությունն ապահովելու» փորձ, հայտնի կլինի, թերեւս, այսօր, երբ նրա պաշտպանները հնարավորություն ունենան հանդիպելու քաղբանտարկյալի հետ: