Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով 20 տարվա ազատազրկման դատապարտված քաղաքագետ, ՆԱՏՕ-ում Վրաստանի ներկայացուցչության նախկին աշխատակից Վախթանգ Մայիսայան դատի է տվել «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը` զրպարտության համար: Այս մասին հայտնել է նրա դատապաշտպան Նատիա Կորկոտաձեն, հաղորդում է «Վզգլադը»:
Նա հայտարարել է, որ «հաստատված չեն ռուսական հատուկ ծառայությունների հետ իր կապերի մասին մեղադրանքները»:
Հիշեցնենք, որ ըստ հետաքննության տվյալների, Մայիսայան 2008-ի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմի ժամանակ օպերատիվ բնույթի տվյալներ է հաղորդել ռուսական հատուկ ծառայություններին: Մայիսայան չի ընդունում մեղադրանքը եւ իրեն մեղավոր չի համարում:




























